Ցուկերբերգ. Վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև խախտված է22 մարտի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջին անգամ անդրադարձել է ավելի քան 50 մլն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքին, որին մեղսակից է Cambridge Analytica ընկերությունը: Ցուկերբերգը հայտարարել է, որ ընկերությունը դեռևս 2014-ին էր պաշտպանության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ արգելելով հավելվածներին օգտատերերից նրանց ընկերների մասին տվյալներ հավաքել: «Սակայն մենք սխալներ թույլ տվեցինք և պետք է ավելին անեինք»,-ասել է նա: Ըստ նրա, հիմա Facebook-ը կփակի օգտատերերի տվյալները հավելվածների համար: Հավելվածներին հասանելի կլինեն միայն անունը, լուսանկարն ու էլփոստի հասցեն, այլ գրառումներին և այլ անձնական տվյալներին ծանոթանալու համար նրանք ստիպված կլինեն պայմանագիր կնքել օգտատերերի հետ, գրում է Meduza-ն: Facebook-ը նաև կստուգի բոլոր այն հավելվածները, որոնք տեղեկատվության մեծ ծավալներ են հավաքել մինչև 2014-ը՝ այն մշակողները, որոնք համաձայն չեն լինի ստուգման, կհեռացվեն հարթակից: Ըստ Ցուկերբերգի, 2015-ին Facebook-ն իմացավ The Guardian-ից, որ Ալեքսանդր Կոգանը, որը մոտ 50 մլն օգտատերի անձնական տվյալ էր հավաքել առցանց թեստի միջոցով, փոխանցել է այդ տվյալները Cambridge Analytica-ին: Facebook-ը պահանջեց հեռացնել այդ տվյալներն ու փաստացի հաստատել դա, սակայն պարզվեց, որ Cambridge Analytica-ն իրականում, հնարավոր է, չէր արել դա: «Դա վստահության խախտում էր Կոգանի, Cambridge Analytica-ի և Facebook-ի միջև: Բայց դա նաև խախտեց վստահությունը Facebook-ի և մարդկանց միջև, որոնք տրամադրել էին իրենց տվյալները և ակնկալում էին, որ մենք նրանց կպաշտպանենք: Մենք պետք է դա շտկենք»,-ասել է Ցուկերբերգը: 50 մլն օգտատերի տվյալների արտահոսքի մասին լուրերից հետո Facebook-ի բաժնետոմսերն էժանացան: ԱՄՆ-ում սկսեցին կոչ անել ջնջել աքաունթները Facebook-ից, քանի որ ընկերությունը վատ է պաշտպանում օգտատերերի տվյալները: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |