Եկատերինբուրգում քանդել են քաղաքի խորհրդանիշը համարվող հեռուստաաշտարակը (վիդեո) 24 մարտի 2018 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Եկատերինբուրգում քանդել են անավարտ հեռուստաաշտարակը, որը բնակիչներից շատերն արդեն համարում էին քաղաքի խորհրդանիշներից մեկը: Մարտի 23-ին հեռուստաաշտարակի քանդման հակառակորդներն անցել էին պահպանվող տարածք, բարձրացել աշտարակի գագաթին և հսկայական դրոշ կանգնեցրել: 220 մետր բարձրությամբ աշտարակի քանդման աշխատանքներին հետևել են հարյուրավոր քաղաքացիներ, հայտնում է «Զվեզդա» հեռուստաալիքը: Մարտի 24-ի առավոտյան անվտանգության նկատառումներով տարհանվել էին մոտակա շենքի բնակիչները, իսկ նախօրեի երեկոյան հեռացվել էին բոլոր կայանված ավտոմեքենաները: Տեղական ժամանակով 8:30-ին հնչել է առաջին զգուշացնող ազդանշանը, իսկ 9:00-ին և 9:10-ին ևս 2 ազդանշան: Վերջին ազդանշանից 3 րոպե անց տեղի է ունեցել պայթյունը և աշտարակը փլուզվել է: Պայթյունից հետո մնացած 70 մետրանոց կոնստրուկցիան կապամոնտաժվի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |