Ամենաշատ հասույթ բերած սուպերհերոսական մարտաֆիլմերը հայտնի են26 մարտի 2018 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Marvel ստուդիայի «Սև հովազը» ռեկորդ է սահմանել՝ ամենաշահութաբեր գերհերոսական մարտաֆիլմը դառնալով Հյուսիսային Ամերիկայում: Ֆիլմն ամերիկյան վարձույթում 630,9 մլն դոլար է վաստակել: Կինոնկարը գերազանցել է 2012-ին էկրան բարձրացած «Վրիժառուների» ռեկորդը, որը հավաքել էր 623,4 մլն դոլար: Համաշխարհային վարձույթում «Սև հովազը» 1,237 մլրդ դոլարով հայտնվել է 3-րդ հորիզոնականում գերհերոսական մարտաֆիլմերի թվում: Առաջին տեղում «Վրիժառուներն» են 1,518 մլրդ դոլարով, երկրորդում՝ «Վրիժառուներ. Ալտրոնի դարաշրջանը» 1,405 մլրդ դոլարով, գրում է Lenta.ru-ն NME-ի վրա հղումով: Ռայան Կոգլերի գերհերոսական «Սև հովազը» նկարահանվել է Marvel-ի կոմիքսների մոտիվներով: Կինոժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել է հունվարի 29-ին: Ֆիլմի բյուջեն 200 մլն դոլար էր: Փետրվարին ֆիլմի բացասական հերոս Էրիկ Քիլմոնգերը ճանաչվել է Marvel-ի աշխարհի լավագույն չարագործը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |