ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 12.200 եվրո կվճարի Վարդան Թեյմուրազյանին

ՄԻԵԴ-ի վճռով ՀՀ-ն 12.200 եվրո կվճարի Վարդան Թեյմուրազյանին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով Հայաստանը 12.200 եվրո փոխհատուցում կվճարի դիմումատու Վարդան Թեյմուրազյանին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

2005-ին Թեյմուրազյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցների վրա հարձակում գործելու մեղադրանքով, նա երկու ամսով կալանավորվել է, այնուհետև արդարացվել, երբ պարզվել է, որ ընդհակառակը՝ ոստիկաններն են բռնություն գործադրել Թեյմուրազյանի նկատմամբ: Դիմումատուն պատասխան հայց է ներկայացրել ոստիկանների դեմ, սակայն հայցը չի բավարարվել:

Եվրոպական դատարանը գտել է, որ Հայաստանի իշխանությունները չեն ապահովել դիմումատուի՝ ներպետական իշխանությունների առջև արդյունավետ միջոցների և փոխհատուցում ստանալու իրավունքը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---