ԱՄՆ Պետքարտուղարություն. Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը սխալ կլինի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը «մեծ սխալ» կլիներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ վրաց-աբխազական եւ վրաց-օսական հակամարտությունների կարգավորումը հնարավոր կլինի միայն խաղաղ ճանապարհով` ճանաչելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում է վրացական «Ռուսթավի-2»հեռուստաընկերությունը:



Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ռուսաստանի խորհրդարանը քվեարկել է այն բանի օգտին, որ որպես հիմք ընդունվի դիմումը Ռուսաստանի նախագահին եւ կառավարությանը, որով կոչ է արվում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Պետդումայի պատգամավորները, ուսումնասիրելով Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի դիմումները, դիմում են ՌԴ նախագահին եւ կառավարությանը` առաջարկելով քննարկել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչման նպատակահարմարության հարցը»,-ասվում է հայտարարության նախագծում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---