Մասկն աստղագնացներին Միջազգային տիեզերակայան կհասցնի 2019-ին

Մասկն աստղագնացներին Միջազգային տիեզերակայան կհասցնի 2019-ին

PanARMENIAN.Net - NASA-ն մտադիր է 2019-ին առաջին անգամ մասնավոր մարդատար թռիչքներ իրականացնել դեպի Միջազգային տիեզերակայան: Դա նշանակում է, որ շուտով Ռուսաստանը կկորցնի մարդկանց կայան հասցնելու եզակի տեխնոլոգիայով հպարտանալու հնարավորությունը:

Ըստ փաստաթղթի, 2019-ի ապրիլին պետք է իրականացվի առաջին մասնավոր թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան, որի շրջանակում անձնակազմը կհասցվի կայան: Դա ոչ միայն կխաթարի «Ռոսկոսմոսի» մենաշնորհ այդ ոլորտում, այլ նաև փոքր մրցավազք կառաջցնի տիեզերքում:

2007-2017թթ. «Ռոսկոսմոսը» տիեզերագնացներին ուղեծիր հասցնելու համար ստացել է ավելի քան $3,5 մլրդ, գրում է Forbes-ը:

Հավակնորդներից մեկը միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունն է և Crew Dragon նախագիծը, որը հայտնի է նաև որպես Dragon 2: Բեռնատար Dragon-ն արդեն ապացուցել է, որ կարող է բեռներ հասցնել ուղեծիր: Մասկի տիեզերական կորպորացիան $2,6 մլրդ պայմանագիր է կնքել NASA-ի հետ դեպի Միջազգային տիեզերակայան մարդատար թռիչքներ իրականացնելու համար:

Մասկն ու «Ռոսկոսմոսը» ևս մեկ մրցակից ունեն: Մասնավոր մարդատար տիեզերանավ է մշակում նաև Boeing-ը, որը նույնպես պայմանագիր ունի ՆԱՍԱ-ի հետ: Խոսքը Boeing Starliner սարքի մասին է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---