Բրազիլիայում կձերբակալեն նախկին նախագահին. Նրան մեղավոր են ճանաչել կոռուպցիայի մեջ 6 ապրիլի 2018 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Բրազիլիայում դատավոր Սերժիու Մորուն երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային ձերբակալելու թույլտվություն է տվել: Նա ավելի վաղ դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով և պետք է ներկայանա ոստիկանություն: Կամավոր ներկայանալու ժամկետը լրանում է ապրիլի 6-ի երեկոյան: «Հաշվի առնելով այն պարտականությունները, որ նա նախկինում կատարել է, 72-ամյա Դա Սիլվային հնարավորություն է տրվել կամավոր ներկայանալ ոստիկանություն»,-ասել է դատավորը, հայտնում է Deutsche Welle-ն: Ապրիլի 5-ին Բրազիլիայի Գերագույն դատարանը մերժեց Լուլայի բողոքարկումը և հավանություն տվեց նրան ձերբակալելու որոշմանը: Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահ է եղել 2003-2010թթ.: Նա հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ դատավարությունը նպատակ ունի խանգարել նրա առաջադրմանը ընտրություններում: Նախագահական ընտրությունները Բրազիլիայում կայանալու են 2018-ի հոկտեմբերին, նախկին նախագահը բավականին բարձր վարկանիշ ունի և կարող էր հիմնական հավակնորդներից մեկը համարվել: Բրազիլիայում տևական ճգնաժամ է կապված մեծ կոռուպցիոն հետաքննության հետ, որի հետևանքով պաշտոնից զրկվեց Դա Սիլվայի հետնորդը՝ 68-ամյա Դիլմա Ռուսեֆը: Նրանից հետո երդում տվեց որպես նախագահ փոխնախագահ Միշել Տեմերը, սակայն նրա դեմ ևս հետաքննություն էր ընթանում: 2017-ի հոկտեմբերին Գերագույն դատարանը մերժեց Տեմերի դեմ մեղադրանքները, սակայն նրա վարկանիշն այժմ միայն 5 տոկոսի է հասնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |