Հարավային Կորեայի նախկին նախագահին 24 տարով ազատազրկել են 6 ապրիլի 2018 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայի դատարանը մեղավոր է ճանաչել երկրի նախկին նախագահ Պակ Կին Հեին իշխանությունը չարաշահելու, կաշառակերության և դրամաշորթության մեջ:Դատարանը նրան 24 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է Deutsche Welle-ն: Մեղադրյալը տարբեր խոշոր ընկերություններին պարտադրել է ընդհանուր առմամբ 77,4 մլրդ վոն (72 մլն դոլար) նվիրատվություն անել երկու հիմնադրամի օգտին, որոնք ղեկավարել է նրա մոտ ընկերուհին՝ Չհե Սուն Սիլը: Մեղադրող կողմը նախկին նախագահի համար պահանջում էր 30 տարվա ազատազրկում և 118,5 մլրդ վոն (112 մլն դոլար) տուգանք: Նրա հանցակից Չխե Սուն Սիլը փետրվարին արդեն դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Նախկին նախագահը ժխտում է բոլոր ներկայացված մեղադրանքները: Նա ներկա չի եղել դատական նիստին՝ պատճառաբանելով հիվանդությունը: 2017-ի մարտին 66-ամյա Պակ Կին Հեն Սահմանադրական դատարանի որոշմամբ հեռացվել է իշխանությունից, պաշտոնանկ արվել, իսկ հետո ձերբակալվել: Պա Կին Հեին մեղադրանք է ներկայացվել 18 կետով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |