Ստամբուլում քննարկվում են Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը

PanARMENIAN.Net - Ստամբուլում անցնում է կովկասյան երկրների ոչ պետական կազմակերպությունների, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի կոնֆերանսը, որի շրջանակներում քննարկվում են Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցերը: Եվրոպական երկրների ֆինանսավորմամբ անցնող կոնֆերանսի հիմնական նպատակն է տարածաշրջանի ժողովուրդների նախապատրաստությունը խաղաղությանը: Կովկասյան երկրների ներկայացուցիչները զեկույցներով են հանդես գալիս եւ համապատասխան առաջարկություններ են ներկայացնում: Նշենք, որ սա Ստամբուլում անցնող չորրորդ նիստն է` մեկ ծրագրի շրջանակներում: Այս ծրագրի վերջին երկու նիստերը եւս ծրագրվում է անցկացնել Ստամբուլում հունիսին եւ սեպտեմբերին, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---