Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ է մեկնարկում![]() 9 ապրիլի 2018 - 16:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկա մեկ ամիսը հայտարարում է համահայաստանյան ծառատունկի ամիս: ՀՀ գրեթե բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում՝ մոտ 80 հա վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ, որոնք կկատարվեն նաև ծառատնկման շաբաթօրյակների միջոցով: Մասնավորապես, նախարարությունը ապրիլի 14-ին նախատեսում է ծառատունկ-շաբաթօրյակ, որի շրջանակներում նախատեսում է 35 հա տարածքում տնկել 35 հազար տնկանյութ (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, ինչպես անհատները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները՝ դիմելով ՀՀ ԲՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայությանը: ՀՀ բնապահպանության նախարարությունը կոչ է անում ակտիվորեն մասնակցել անտառտնկման աշխատանքներին՝ ավելացնելու կանաչ տարածքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |