Ադրբեջանը պարզում է թե կարող է նա ետ կանչել կամ փոխարինել ԵԱՀԿ ՄԽ միջնորդներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանը նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու վերաբերյալ համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Փոխնախարարի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշանակվել են 1994 թ. Բուդապեշտի գագաթնաժողովում եւ նրա գործունեության գործառույթները պարզ են: «Սակայն համանախագահների անձերի փոփոխությունը կատարվում է կողմերից մեկի ցանկությամբ: Օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչ Մեթյու Բրայզան այդ պաշտոնում փոխարինեց Սթիվեն Մենին: Պաշտոնական Բաքվին հետաքրքրում է թե, եթե ապագայում Ադրբեջանը, որպես ՄԽ անդամներից մեկը, դժգոհ լինի Մ.Բրայզայի որեւէ գործողությունից, եւ եթե այդ կառույցում հարցերը լուծվում են համաձայնության հիման վրա, ինչպես պետք է վարվի Ադրբեջանը: Եթե բոլոր երեք համանախագահները հանդես են գալիս Ադրբեջանի հանդեպ թշնամական հայտարարություններով, խայտառակում են Ադրբեջանը, հայտարարություններ են անում այդ երկրի տարածքային ամբողջականության դեմ, անկախ նրանից թե դրանից հետո ինչ հայտարարություններ են արվել` այս ամենը պետք է մտահոգի»,-ասել է Ազիմովը:



Ըստ Ազիմովի, Ադրբեջանը Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության կողմնակից չէ: Փոխնախարարը այդ լուրերը համարեց Հայաստանի եւ միջնորդների հորինվածքը եւ հայտարարեց, որ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է արդյունավետ քննարկումներ անցկացնել այդ ուղղությամբ: «Մյուս կողմից, համանախագահները երբեք չեն ներկայացրել ողջ Մինսկի խումբը եւ չեն էլ կարող ներկայացնել: Ադրբեջանի եւ Հայաստանի քննարկումներում նրանք ներկայացնում են ոչ թե Մինսկի խումբը, այլ իրենք իրենց: Եվ նրանք լիազորված չեն հայտարարություններ անել Մինսկի խմբի անունից»,-ընդգծել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:



Արազ Ազիմովը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է համագործակցությունը համանախագահող երկրների հետ: «Սակայն մեր երկիրը հստակեցնող նամակ է հղել ԵԱՀԿ քարտուղարությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ետ կանչելու կամ փոխելու մեխանիզմներն ուսումնասիրելու նպատակով: Մենք ուղղակի ցանկանում ենք իմանալ` անհրաժեշտության դեպքում կկարողանանք հասնել դրան, քանի որ Ադրբեջանը Մինսկի խմբի նույնպիսի անդամ է, ինչպես եւ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան»,-ասել է Ազիմովը, հաղորդում է Bakiliar.AZ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---