ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին![]() 10 ապրիլի 2018 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում»,-ասվում է Բաբլոյանի հայտարարության մեջ, հայտնում է ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը: Ապրիլի 9-ին Արմեն Սարգսյանը ստանձնեց ՀՀ 4-րդ նախագահի լիազորությունները։ Կառավարությունը հրաժարական տվեց: Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ ապրիլի 7-ին ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը», - նշել է Կարապետյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |