Կարեն Նազարյան. ԵՄ հետ համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա![]() 10 ապրիլի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումից հետո անհիմն լուրեր եղան, թե ատոմակայանը փակվելու է: Այդ մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն ՆազարյաննԱզգային ժողովում «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ: Նա հայտարարել է, որ Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա, հայտնում է Panorama.am-ը: «Էներգետիկայի բնագավառում ԵՄ հետ մենք պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահ, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Այդ համագործակցությունն ի թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ, ապա գործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը»,-ասել է նա։ Հայաստանի ու Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առանց հստակ ժամկետների սահմանման, նշված է, որ անհրաժեշտ է փակել դեռ 1976 թվականին շահագործման հանձնված Մեծամորի ատոմակայանը, այն փոխարինելով նոր հզորություններով: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին:Սարքավորումների փոխարինման աշխատանքները մեկնարկում են 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |