Բրիտանիայի օդուժը պատրաստ է հարվածել Սիրիային Կիպրոսի տարածքից

Բրիտանիայի օդուժը պատրաստ է հարվածել Սիրիային Կիպրոսի տարածքից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ ինքնաթիռները Սիրիայի դեմ ռազմական գործողության մեկնարկի դեպքում ավիահարվածներ կհասցնեն Կիպրոսում տեղակայված Ակրոտիրի ռազմակայանից: Այդ մասին հայտնել է աղբյուրը կառավարությունում:

«Panavia Tornado կործանիչ ռմբարկուները թռիչքուղու վրա են: Մենք պատրաստ ենք»,-հայտարարել է նա, գրում է Lenta.ru-ն Times թերթի վրա հղումով:

Թերթը գրում է նաև, որ անհրաժեշտության դեպքում գրոհին կմիանա նաև թագավորական նավատորմի 45 HMS Duncan տիպի ռազմանավը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրահանգել է երկրի ստորջրյա նավատորմին ուղևորվել դեպի Սիրիայի ափերը: Անձնակազմերը մարտական պատրաստվածության են բերված և Սիրիայի տարածքը գնդակոծելու հրամանի են սպասում, որը հավանաբար, կարող է ստացվել Լոնդոնից ապրիլի 12-ին:

Ապրիլի 11-ին աղբյուրները BBC-ին հայտնել էին, որ Մեյը պատրաստ է բանակը Սիրիա ուղարկել առանց խորհրդարանի համաձայնության: Ապրիլի 6-ի երեկոյան Սիրիայի կառավարական ուժերը սկսեցին Դումա քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու գործողությունը: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ քաղաքում քիմզենք է կիրառվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Դամասկոսը հերքում է մեղադրանքները: ՌԴ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին լուրջ հետևանքների մասին Սիրիային հարվածելու դեպքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---