Samsung-ի նոր սմարթֆոնն ինտերնետին միանալու հնարավորություն չունի14 ապրիլի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը թողարկել է J2 Pro սմարթֆոնը, որը դասական բյուջետային սարք է բոլոր գործառույթների ստանդարտ հավաքածուով, մեկ բացառությամբ՝ հեռախոսի միջոցով հնարավոր չէ օգտվել համացանցից: Հեռախոսում չկան 2G կամ 3G-ին միացող մոդուլներ, Wi-Fi-ին միանալու հնարավորություն ևս չկա: Սմարթֆոնը ստեղծվել է բացառապես հարավկորեական շուկայի համար և նախատեսված է սպառողների սահմանափակ շերտի համար՝ նրանց, ով քիչ է օգտվում համացանցից, առաջին հերթին դա վերաբերում է տեղացի ուսանողներին, որոնց գաջեթները խանգարում են ուսման մեջ, գրում է Bird in Flight-ը Phone Arena-ի վրա հղումով: J2 Pro սմարթֆոնը կարող է լավ լուծում լինել այն ծնողների համար, որոնք ուզում են կապի մեջ լինել իրենց անչափահաս երեխաների հետ, բայց չեն ցանկանում, որ նրաց ամբողջ ծավալով հասանելի լինի համացանցը: Առանցքային տեխնիկական նորույթները հետևյալն են՝ սարքերն ունեն 5 դյույմանոց դիսփլեյ և աշխատում են 1,4 GHz տակտային հաճախականությամբ 4 միջուկանի պրոցեսորի բազայի վրա: Հեռախոսն ունի 1,5 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, որի ծավալը կարելի է մեծացնել հիշողության քարտերի միջոցով: Սարքը վաճառքի կհանվի $185-ով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |