Ջոզեֆ Փենինգթոն. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարելի է հասնել միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

PanARMENIAN.Net - ԱՄՆ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ հակամարտության նման լուծում հնարավոր է միայն ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Ամերիկացի դիվանագետը ձեռնպահ է մնացել հետագա մեկնաբանություններից, հայտարարելով, որ շուտով Հայաստան կժամանի այդ հարցում առավել իրավասու ԱՄՆ-ից ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:



Հիշեցնենք, որ ըստ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, Ադրբեջանը նամակ է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարություն` Մինսկի խմբի համանախագահների հետկանչման կամ փոփոխման ընթացակարգն ուսումնասիրելու նպատակով:



Նախօրեին Բրայզան, մեկնաբանելով այդ հաղորդագրությունը, հայտարարել է. «Ես չեմ հավատում, որ այդ հարցապնդումը արտահայտում է Ադրբեջանի բարձրագույն իշխանության դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք ավարտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների որոշման գործընթացը` երկու երկրների միջեւ առավել խորը բարեկամական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաեւ խաղաղության եւ բարգավաճման հիմքերը դնելու համար»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---