Պուտին. Արևմուտքը Սիրիայի վրա հարձակումով միջազգային իրավունք է խախտել14 ապրիլի 2018 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների հարձակումը Սիրիայի վրա միջազգային իրավունքի խախտում է. այն իրականացվել է առանց ՄԱԿ-ի անվտագության խորհրդի թույլտվության: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նա կոալիցիայի հարձակումն անվանել է «արգրեսիա ինքնիշխան երկրի նկատմամբ, որը գտվում է ահաբեկչության դեմ պայքարի «առաջանագծում»»: «ԱՄՆ-ն իր գործողություններով տառապանք է պատճառում խաղաղ բնակչությանը», ասել է Պուտինը՝ հավելելով, որ ավիահարվածները «ավերիչ» ազդեցություն կգործեն միջազգային հարաբերությունների համակարգում: Meduza-ի փոխանցմամբ, ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայում կոալիցիոն ուժերի ավիահարվածների ընթացքում չի արձանագրել Ֆրանսիայի մասնակցությունը: «ՌԴ ՀՕՊ զորքերը «Հմեյմիմ» և «Տարտուս» ավիաբազաներում վերահսկել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հրթիռների արձակումը, սակայն Ֆրանսիայի մասնակցությունը չի արձանագրվել»,- նշել է ՌԴ ՊՆ ԳՇ պետ Սերգեյ Ռուդսկոյը: ԱՄՆ-ի, Մեծ Բրիտնիայի և Ֆրանսիայի զինված ուժերը ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը՝ ի պատասխան Բաշար Ասադի վարչակարգի՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման: Կոալիցիոն ուժերը ավիահարվածներն են հասցրել երկրի կառավարական ուժերի՝ ենթադրյալ քիմիական զենքի հետ առնչվող երեք հենակետի: Այս Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |