Ջորջ Մարտինը կցանկանար «վերակենդանացնել» «Գահերի խաղի» կերպարներից մեկին

Ջորջ Մարտինը կցանկանար «վերակենդանացնել» «Գահերի խաղի» կերպարներից մեկին

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը նշել է այն կերպարի անունը «Սառույցի և կրակի երգը» սագայից, որին կցանկանար վերածնել «Գահերի խաղում»:

Մարտինը հայտարարել է, որ պետք է վերադարձնել Վինտերֆելի առաջին տիկին՝ Քեյթիլին Սթարքին, որն, ըստ նրա, չափազանց կարևոր դերակատարություն ունի իր գրքերում, գրում է Lenta.ru-ն Cinemablend պորտալի վրա հղումով:

«Իմ ստեղծագործություններում կերպարները կարող են վերածնվել: Վերադառնալով Անողոք տիկինի տեսքով՝ Քեյթիլինը վերածվում է անողոք ու դաժան մարդասպանի: Նա կա 6-րդ գրքում և կարևոր դերակատարություն ունի ամբողջ սագայում»,-պարզաբանել է նա:

Գրողը նշել է նաև, որ եթե կարողանար ազդել սերիալի սցենարի վրա, ապա կվերադարձներ հենց Քեյթիլին Սթարքին: Վինտերֆելի տիկինը, Նեդ Սթարքի կինը, որի դերը կատարում է Միշել Ֆայրլին, մահացել է «Գահերի խաղի» երրորդ եթերաշրջանում:

1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---