«Կոմերսանտ». 2018-ին Բելառուսը 10 «Պոլոնեզ» կվաճառի Ադրբեջանին18 ապրիլի 2018 - 11:43 AMT PanARMENIAN.Net - 2018-ին Բելառուսը մտադիր է կատարել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի արտահանման առաջին պայմանագիրը: Արտահանվելու է 10 այդպիսի համակարգ, որոնց հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտը»՝ հավելելով, որ այդ պայմանագիրը բացասաբար կընդունվի Հայաստանում, սակայն այնտեղ եղած «Իսկանդերները» պետք է զսպող դերակատարություն ունենան: Ադրբեջանի Պն ղեկավարն ավելի վաղ արդեն այցելել է Բելառուս, որտեղ ծանոթացել է «Պոլոնեզների» արտադրության տեխնոլոգիային: Այն մասին, որ «Պոլոնեզների» առաջին առաքումն արտերկիր կարող է արդեն 2018-ին կայանալ, «Կոմերսանտին» պատմել է Բելառուսի ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրը: Իրավաբանական փաստաթղթերը եզրափակիչ փուլում են, իսկ պատվիրատուն «ավարտում է լուծել իր ֆինանսական խնդիրները»,ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը՝ հավելելով, որ Մինսկի կողմից վարկի տրամադրման մասին խոսք չկա: Պատվիրատուի անունը աղբյուրը հրաժարվել է հայտնել, սակայն ձեռնարկության 1-2 մենեջեր ասել է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Երկրի ԱԳՆ-ն չի մեկնաբանել այդ տեղեկությունը: «Կոմերսանտի» ռազմական դիվանագիտական աղբյուրը կարծում է, որ պատրաստվող պայմանագիրը կարող է դիտարկվել որպես «Ադրբեջանի ուշացած պատասխանը ՌԴ կողմից Հայաստանին «Իսկանդերների» մատակարարմանը; Աղբյուրը հիշեցրել է, որ դեռ 2016-ին Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը սպառնացել էր «ավերիչ հարված» հասցնել Ստեփանակերտին, սակայն «Իսկանդերների» առաքումը ՀՀ-ին ստիպեց Ադրբեջանին հրաժարվել այդ պլաններից: Բելառուսը գնել և հետո Մինսկի ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանում վերափոխել է А-200 տիպի չինական հրթիռները 200 (China Academy of Launch Vehicle Technology արտադրության) ՝տեղադրելով Մ3ԿՏ-7970 շասիի վրա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |