Ջորջ Բուշը Մարի Յովանովիչի թեկնածությունը առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպատի պաշտոնին

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշը Մարի Յովանովիչի թեկնածությունը պաշտոնապես առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանտի պաշտոնին: Այդ մասին ասվում է Սպիտակ Տան կայքէջում տեղակայված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ներկա պահին, Մարի Յովանովիչը գլխավորում է Ղրղզստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը: Մինչ այդ նա եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի ավագ խորհրդականը քաղաքական հարցերով, ինչպես նաեւ աշխատել է որպես դեսպանի տեղակալ Կիեւում:



Նշենք, որ արդեն 18 ամիս է, ինչ Երեւանում ԱՄՆ դեսպանի պարտականությունները կատարում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: 2006թ. «Հայոց ցեղասպանություն» տերմինի կիրառման պատճառով Ջոն Էվանսի պաշտոնանկությունից հետո, վարչակազմը երկու անգամ առաջադրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը: Երկու անգամն էլ թեկնածությունը արգելափակվեց Նյու Ջերսիից սենատոր Ռոբերտ Մենենդեսի կողմից` Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հոգլանդի մոտ հստակ դիրքորոշման բացակայության պատճառով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---