«Պոբեդայի» ինքնաթիռներում կանգնելու տեղեր կհայտնվեն

«Պոբեդայի» ինքնաթիռներում կանգնելու տեղեր կհայտնվեն

PanARMENIAN.Net - Բյուջետային համարվող «Պոբեդա» ավիաընկերության նոր ինքնաթիռներում «կանգնելու» տեղեր կավելանան՝ սերտիֆիկացման և անվտանգության ապահովման դեպքում: Այդ մասին հայտնել է աղբյուրը ընկերությունում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Լոուքոսթերում հրաժարվել են մեկնաբանել սրահի վերափոխման ծրագրերը, սակայն նշել են, որ տարբեր տարբերակներ ու առաջարկներ են դիտարկում, որոնք կարող են բարձրացնել արդյունավետությունն ու ավելացնել էժան տոմսերի քանակը:

«Պոբեդա» ավիաընկերությունն այս պահին ունի 18 Boeing 737-800, մինչև 2019-ի ավարտը ավիափոխադրողը մտադիր է ընդլայնել շարժակազմը մինչև 30 ինքնաթիռ:

Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ իտալական Aviointeriors ընկերությունը մշակել է կանգնած երթևեկելու համար նախատեսված տեղերի նախատիպը: Մի շարք նստատեղեր նախատեսվում է ամրացնել ուղղահայաց տեղերով՝ ազդրերի շրջանում փափուկ երեսպատում կլինի, որը թույլ կտա ուղևորին հարմարավետ երթևեկել: Կանգնելու տեղերը նաև ամրակներ կունենան: Նստել այդպիսի «բազկաթոռին» հնարավոր չէ՝ կարելի է միայն հենվել:

«Պոբեդան» ավիափոխադրումներ է իրականցնում Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---