ՀՀ և Արցախի նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը երկխոսության միջոցով լուծելը

ՀՀ և Արցախի նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը երկխոսության միջոցով լուծելը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 22-ին ընդունել է նախագահական նստավայրում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Երկու նախագահներն իրենց մտահոգությունն են արտահայտել երկրում ծավալվող ներքաղաքական զարգացումների կապակցությամբ: Նշելով, որ Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը եղել և մնում է երկրի ներքին կայունությունը, Նախագահները կարևորել են բոլոր վիճահարույց հարցերը բացառապես օրենքի սահմաններում ու երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Ապրիլի 22-ի առավոտյան ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա վարչապետության դեմ շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանի տապալված բանակցություններից հետո ցուրարացենրը Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Էրեբունի, որտեղ ոստիկանական պատը փակել է ճանապարհը և թույլ չի տվել երթի մասնակիցներին շարժվել առաջ։ Ոստիկանականությունը հատուկ միջոցներ է կիրառել:

Ոստիկանությունը հայտարարել է ցուցարարների հավաքը դադարեցնելու որոշման մասին։ Էրեբունի համայնքում՝ Էրեբունի-Արցախ փողոցների խաչմերուկում հավաքի վայրից հարկադրաբար հեռացվել են Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---