Սերժ Սարգսյան. Որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա չպետք է լինի

Սերժ Սարգսյան. Որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա չպետք է լինի

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ, նախագահական նստավայրում ապրիլի 23-ին կայացել է հանդիպում, որին մասնակցել են Ամենայն Հայոց կաթողիկոսը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Քննարկվել է վերջին օրերին հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակը: Հանդիպման մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել և հանդես եկել ժողովրդին ուղղված համատեղ կոչով՝ հորդորելով հատկապես մեր ժողովրդի համար կարևոր օրը՝ Ապրիլի 24-ին, միասնաբար և բոլոր տարակարծությունները մի կողմ դրած հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Ես կարծում եմ, որ ոչ միայն մեզնից յուրաքանչյուրը, այլ յուրաքանչյուր հայ ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ բիծ Ապրիլի 24-ի օրվա վրա, ոչ միայն վաղը, այլև ընդհանրապես երբեք չլինի: Ուստի մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ օրը կարողանանք մեր հարգանքի տուրքը մատուցել մեր սրբադասված հայրենակիցների հիշատակին», - ասել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---