Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը և այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են

Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը և այլ պաշտոնյաներ Ծիծեռնակաբերդում են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատր Կարեն Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք Ծիծեռնակաբերդում՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 103-րդ տարելիցի օրն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, քաղաքական գործիչները, քաղաքացիները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին։

103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:Տարբեր գնահատականներով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում ոչնչացվեց 1,5-2 մլն հայ: Ամբողջությամբ կոտորվեց Արևմտյան Հայաստանի վեց վիլայեթների բնակչությունը: Ցեղասպանության հետևանք դարձավ հայկական Սփյուռքը՝ ցեղասպանությունից մազապուրծ ու այլ երկրներում ապաստան գտած հայերն ու նրանց ժառանգները:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, Բրազիլիան, Ավստրիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային խորհուրդը, Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, ինչպես նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---