Կարեն Կարապետյան. ԶՈւ-ում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն![]() 24 ապրիլի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն՝ ընդունելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու: Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |