Նաիրի Պետրոսյանը կգլխավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը

Նաիրի Պետրոսյանը կգլխավորի Սերժ Սարգսյանի գրասենյակը

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Նաիրի Պետրոսյանը կգլխավորի նրա նոր ձևավորվող գրասենյակը: Այդ մասին Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը», -ասվում է գրառման մեջ:

Պետրոսյանը հավելել է, որ գրասենյակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհայտնի ավելի ուշ:

Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի միջոցառումները՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Դրանց արդյունքում Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---