Մխիթարյանն 1-ին ֆուտբոլիստն է, որը նույն խաղաշրջանում գոլ է խփել ՄՅՈւ կազմում և գրավել նույն թիմի դարպասը30 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպման ընթացքում: Մխիթարյանն առաջին ֆուտբոլիստն է, որը նույն խաղաշրջանում գոլի հեղինակ է դառնում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում և գրավում այդ նույն թիմի դարպասը, հայտնում է Opta-ն: Ինչպես ասվում է «Արսենալի» պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում, եղան մի քանի սուր գրոհներ, և հատկապես սուր ստացվեց Մեյթլանդ-Նայլզ և Մխիթարյանի մասնակցությամբ կոմբինացիան, որն ավարտվեց վերջինիս հարվածով, որը բավականին վտանգավոր էր հակառակորդի համար: «Եթե Հենրիխի հարվածն առաջին խաղակեսում միայն անհանգստացրեց Դավիթ դե Խեային, ապա նրա դիպուկ հարվածը 51-րդ րոպեին թեթև շոկ առաջացրեց «Օլդ Թարֆորդում»,-ասվում է հրապարակման մեջ: Սա առաջին խաղն էր Հենրիխի համար ապրիլի 5-ից ի վեր, երբ նա վնասվածք ստացավ ԲԿՄԱ հետ խաղում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |