Փաշինյանը պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հարցերին

Փաշինյանը պատասխանել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորների հարցերին

PanARMENIAN.Net - Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ումհանդիպել է ՀՀԿ խմբակցության անդամների հետ ու պատասխանել նրանց հարցերին։

Ավելի վաղ նա հանդիպել էր ԵԼՔ, Ծառուկյան և ՀՅԴ խմբակցությունների հետ՝ ստանալով նրանց աջակցությունը վարչապետ առաջադրվելու հարցում։

16։33 Արա Բաբլոյանը հարցեր է ուղղել՝ ակնկալելով «այո» և «ոչ» պատասխաններ․ Ունեի՞ք հավաքներն ազատ անցկացնելու հնարավորություն: Ունեի՞ք խոսքի ազատություն: Ժողովուրդն ունե՞ր այս օրերին կամքն ազատ արտահայտելու իրավունք: Ժողովուրդն ունե՞ր հավաքներին ազատ մասնակցելու հնարավորություն: Գտնո՞ւմ եք, որ այս ամենը ժողովրդավարության դրսևորում է։ Բոլոր հարցերին Փաշինյանը դրական է պատասխանել։ Հերթական հարցը՝ Գտնո՞ւմ եք, որ այս ամենի հնարավորությունը ստեղծվել է 2008-ից հետո։ Փաշինյանի պատասխանը՝ ոչ․

«Պարոն Բաբլոյան, ինձ Էրեբունի-Արցախ խաչմերուկից առևանգել են, ինչո՞ւ եք ինձ այդ հարցը տալիս։ ՀՀ քաղաքացին նվաճել է իր ազատությունը», ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ժողովրդին դրա համար։ Նա նաև դրական պատասխանեց ժողովրդավարության դրական աճի մասին հարցին և կրկին ժողովդին շնորհակալություն հայտնեց։

16։25 Փաշինյանը խուսափեց զորակոչի փոփոխությունը վերացնելու հարցին պատասխանելուց։

16։19 Փաշինյանն ասաց՝ ԶՈւ կայությունությանը, այդ թվում՝ կադրային կայունությանը, ոչինչ չի սպառնում։ Նաև պատմեց՝ անգամ Պետդումայի պատվիրակության հետ կարճ հանդիպման ժամանակ բարձրաձայնել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրի մասին։

16։11 Արփինե Հովհաննիսյան․ Որոշ ՀԿ-ներ «Սասնա ծռերին» քաղբանտարկյալ են համարում, ինչպե՞ս եք վարվելու, և ո՞ր ուժերն են կրելու ձեր գործողությունների պատասխանատվությունը։

Փաշինյան․ «Եվ իշխանության, և ընդդիմության մեջ կան գործիչներ, որոնք իրենց դրսևորել են որպես պետական գործիչներ, ինչի շնորհիվ մտածում ենք՝ ոնց այս հնարավորությունն օգտագործենք, ոչ թե հետևանքների տակից դուրս գանք»։

«Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերին պետք է ցուցաբերենք առանջնահատուկ մոտեցում, որի միակ նպատակը պիտի լինի հանրային համերաշխության ձևավորումը», - ասաց է նա՝ հավելելով, որ ՀՀ օրենսդրությունը մի շարք պրոցեդուրաներ է նախատեսում անազատության մեջ գտնվող անձանց ազատ արձակելու համար, որոնք կարող են կիրառվել։

16։02 Գագիկ Մելիքյան․ «Շարժման յուրաքանչյուր օրը տնտեսությունն առնվազն 2 ամսով հետ է շպրտվել»։ Հարց Փաշինյանին՝ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտը»։

Փաշինյանն ասաց՝ շարժման ամեն օրը մեծ պոտենցիալ է կուտակում տնտեսության իրական ու թռիչքային զարգացման համար, և հայկական շրջանակներից արդեն լուրջ ներդումների ազդակներ կան։ Իսկ «Նաիրիտի» վերագործարկման փորձագիտական գնահատական չունի։

15։52Խոսրով Հարությունյանը հարցրեց՝ ովքե՞ր են լինելու Փաշինյանի կառավարության կազմում

Փաշինյանը, ըստ էության, անուններ չտվեց, նշելով՝ ընդհանրապես, կարևորն ինստիտուներն են, ոչ թե մարդու անունները։ Կառավարության կազմը կձևավորվի՝ ելնելով մայիսի 1-ի քվեարկությունից հետո ստեղծված պատկերից, սակայն ձգտումը պիտի լինի ձևավորել համաձայնության կառավարություն։

«Մենք չենք գալիս կադրային ջարդ անելու, ձերոնքականներին մերոնքականներով փոխարինելու», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ ամեն ինչ կախված է լինելու մայիսի 1-ի քվեարկություններից։

15։47 Աշոտյանը ևս մեջբերում է ԵԱՏՄ քննարկումն ու Փաշինյանի բացասական գնահատականները և հարցնում՝ նրա թիմից որոշ անձինք հակառուսական տրամադրություններ ունեն։ Հիշեցնում է, որ Փաշինյանը «ջուր» է որակել ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրն ու հարցնում՝ արդյո՞ք զրոյացնելու է այն ու նորը ստորագրի։

Փաշինյանն ի պատասխան նշեց՝ ունենք 2 սահման ու պիտի մաքսիմալ արդյունավետ օգտագործենք դրանք։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել քաղաքական պայմաններ ներդրումների արդյունավետության համար. «Ի վերջո, որքան էլ փակ լինեն ճանապարհները, կան մեծ ծավալներով արտահանող սուբյեկտներ․․․ պետք է հանել բոլոր սահմանափակումները ներմուծումների ու արտահանման համար, ապահովել բաց դաշտ, և խաղացողներն ինքները կոմունիկացիան կապահովեն»:

15։30 Սամվել Ֆարմանյանը կրկին մեջբերեց Փաշինյանին․ «Ամբողջ օրը ասում ենք՝ ՀԱՊԿ, հենց հարձակում է լինում՝ պարզվում է, այն Մովսես գյուղի համար չէ․․․ մի հատ հասկանանք՝ ՀԱՊԿ-ը ի՞նչ է․․․ Մի հատ հասկանանք՝ մեզ օգու՞տ է, թե՝ վնաս»։

Ֆարմանյանը խնդրեց բացատրել՝ ինչ է նշանակում այս հայտարարությունը, բարձրացնելու է արդյոք խնդիրը ՀԱՊԿ-ի շրջանակներում ու ինչէ ա անելու, եթե Բաքուն կրակի ՀՀ տարածքի ուղղությամբ։ Մեջբերելով Փաշինյանի «Դեռ պետք է հասկանալ՝ ում ռազմավարական գործընկերն է ՌԴ-ն, մեր թե Ադրբեջանի» խոսքերը, հարցնում է՝ պարզել է արդյոք Փաշինյանը հարցի պատասխանն ու արդյո՞ք ՌԴ-ն համարում է ռազմավարական դաշնակից։

Փաշինյան․ հայ-ռուսական հարաբերությունները ռազմավարական դաշնակցային իրողություններ են, որի հետ բոլորս հաշվի ենք նստում։ ՀԱՊԿ-ի մասով․ «կազմակերպությունում շատ օգտակար կլինի, ընդհանրապես, փոխադարձ դաշնակցային պարտավորությունների ճշգրութմոը հենց անվտնգության ոլորտում։ Կան հարցեր, որոնք մեր հանրության համար բաց են, գուցե նաև՝ Ղազախստանի, Ռուսաստանի հասարակությունների համար, օգտակար կլինի ճշգրտել այն»:

«Խնդիր չենք դնելու ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից ՀՀ-ն դուրս բերել, բայց մենք չենք մտածում, որ այնտեղ ամեն ինչ իդեալական է»։

15։18 Շարմազանով․ «ԵԼՔ-ը շատ խիստ քննադատում էր իշխանությանը, մասնավորապես, ԵՏՄ-ին անդամակցելու համար ու համարում էր, որ դա մեծագույն սխալն էր։ Վերջերս ասացիք, որ ՀՀ-ն դուրս չի գալու ԵՏՄ-ից։ Հիմա Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք։ Հնարավո՞ր են արդյոք իրավիճակներ, երբ վարչապետ Փաշինյանի քայլերը 180 աստիճանով կտարբերվեն ԵԼՔ ղեկավար Փաշինյանի քայլերից։

Փաշինյան․ «Այո, դեմ եմ եղել ԵՏՄ-ին միանալուն, բայց ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, և մենք պիտի հաշվի նստենք իրողությունների ու փաստերի հետ։ Ցանկացած պետական գործիչ, ով հանդես է գալիս պետության շահերից, այդպես էլ պիտի վարվի։ Նա հիշեցնում է, որ դեմ է քվեարկել ԵՏՄ-ից դուրս գալու նախագծին։

Շարմազանովն արձագանքեց՝ Փաշինյանը նրան չհամոզեց։ «Արտաքին և ներքին պլատֆորմը պիտի լինի հստակ», - նշում է նա՝ հավելելով, որ Փաշինյանը ապացուցեց՝ իշխանության որոշումը միանալ ԵՏՄ-ին ճիշտ էր։

15։11 Կարեն Բեքարյանը ԼՂ հիմնախնդրի մոտեցումների մասին է հարցնում․ «որքա՞ն ժամանակ կպահանջվի պրոցեսի մեջ մտնելու համար, և ինչ մեթոդաբանությամբ եք ծանոթանալու հարցին»:

Փաշինյան․ «Բանակցությունները պիտի ընթանան ՄԽ շրջանակում, իսկ հարցին տիրապետել անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում։ ՀՀ-ում կան ինստիտուտներ, որոնք կօգնեն հնարավորինս սեղմ ժամկետում ծանոթանալ ինֆորմացիային։

Ադրբեջանի հռետորաբանությունը մթնոլորտ չի ստեղծում կարգավորման համար։ Խաղաղություն հաստատելու համար պետք է խաղաղության մթնոլորտ։ ՀՀ ցանկացած ղեկավարի համար որոշակիորեն պրոբլեմատիկ է բանակցել գործչի հետ, որը սպառնում է ՀՀ այս կամ այն հատվածի հանդեպ ագրեսիայով։ Վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի մասին խոսելն էր։ Թե ՄԽ-ն, թե միջազգային հանրությունը պիտի արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին ռեալ չէ, խաղաղության համար պիտի լինի խաղաղության մթնոլորտ»:

15։05Փաշինյանն իր ելույթը սկսեց արձանագրումից՝ ակնհայտ է, որ երկրում քաղաքական ճգնաժամ է: Իրավիճակը գնահատելով՝ նշեց, որ ուրախ է ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու հնարավորության համար և «բարձր է գնահատում քննարկման այս հնարավորությունը»:

«ՀՀԿ-ն, անկախ վերջին իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումից, հնարավորություն ունի նպաստելու քաղաքական համերաշխության հաստատմանը․․․ հնարավորություն կա ունենալ ոչ թե հաղթողներ և պարտվածներ, այլ իսկապես համազգային հաղթանակ»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---