Կենսաթոշակները կսկսեն վճարել մայիսի 4-ից

Կենսաթոշակները կսկսեն վճարել մայիսի 4-ից

PanARMENIAN.Net - 2018թ. մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 4-ից։ Այդ մասին հայտնել է ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայությունը։

Հայտարարություն է տարածել նաև Կենտրոնական բանկը, որտեղ ասվում է, որ Հայաստանի ֆինանսական համակարգը գործուն, կայացած համակարգ է, բանկերն ունեն բարձր լիկվիդայնություն (իրացվելիություն), կանխիկի խնդիր համակարգում չկա, պահուստները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակում: Հայտարարության մեջ ասվում է նաև, որՀՀ ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ՀՀ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար:

Մայիսի 2-ին Հայաստանում նոր թափով վերսկսվել են բողոքի ակցիաները երկրի իշխանությունների դեմ: Երևանի ժամանակով 8:15-ից հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց արգելափակելով երթևեկությունը երկրի տարբեր քաղաքներու, ինչպես նաև մայրուղիները:

Մեկ ժամվա ընթացքում գրեթե ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Երևանում, փակ են մայրուղիները: Ցուցարարներին հաջողվել է նաև փակել դեպի օդանավակայան տանող ճանապարհը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---