Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ականի աշխատակիցները միացել են գործադուլին

Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ականի աշխատակիցները միացել են գործադուլին

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Չարենցավանում ևս վաղ առավոտից փակ են ճանապարհները: Գործադուլ ու դասադուլ են հայտարարել Չարենցավանի մի քանի դպրոցներում։

Ցուցարարներին են միացել նաև «ԱՍԿԵ Գրուպ» ընկերության աշխատակիցները: «ԱՍԿԵ Գրուպ»-ը խոշոր գործարան է, որ պատկանում է ՀՀԿ պատգամավոր Վահան Հարությունյանի ընտանիքին, գրում է «Հրապարակը»։

Ցույցին միացել են նաև այլ գործարանների աշխատակիցներ։

Ավելի վաղ ընդդիմության առջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ. կողմ՝ 45, դեմ՝ 56 պատգամավոր է քվեարկել։ Ընդդիմությունը տոտալ գործադուլ և դասադուլ է հայտարարել ի պատասխան ՀՀԿ կողմից վարչապետի ընտրությունների տապալմանը խորհրդարանում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---