Աշոտյան. ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր

Աշոտյան. ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կնշանակի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կդառնա ընդդիմություն: Այդ մասին AP գործակալությանն է հայտարարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, գրում է «Կոմերսանտը»:

«Չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունը պահպանում է մեծամասնությունն Ազգային ժողովում, ՀՀԿ-ն իրեն համարելու է ընդդիմադիր: Իմ անձնական կարծիքով, նոր քաղաքական ուժերի հետ համագործակցության ոչ մի շանս չկա: Մենք չենք լինի այդ կառավարության մաս»,-ասել է Աշոտյանը:

Նա հաստատել է, որ վարչապետի ընտրությունը կայանալու է մայիսի 8-ին: «Մենք 2 չափանիշ ունենք ցանկացած թեկնածուին սատարելու համար: Առաջինը՝ անհրաժեշտ քանակի ստորագրությունների առկայությունն է: Երկրորդը՝ իրավիճակի կայունացումը, փողոցների և ճանապարհների, օդանվակայանի ապաշրջափակումը: Համարվում է, որ այդ չափանիշներին համապատասխանում է Փաշինյանը»,-ասել է Արմեն Աշոտյանը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---