Աղվան Վարդանյանին հեռացրել են ՀՅԴ շարքերից

Աղվան Վարդանյանին հեռացրել են ՀՅԴ շարքերից

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանին հեռացրել են կուսակցության շարքերից: Այդ մասին ասվում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ:

ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը մայիսի 1-ին ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ դեմ է քվեարկել Նիկոլ Փաշինյանին, թեև ՀՅԴ խմբակցությունը որոշում էր կայացրել նրա օգտին քվեարկել:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը քննել է ընկեր Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը և համապատասխան որոշում կայացրել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Աղվան Վարդանյանը մանդատը վայր է դրել:

ՀՅԴ Գերագույն Մարմինը պահանջել էր պատգամավոր, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից վայր դնել պատգամավորական մանդատը։ «Կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ: Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը», - ասված է կուսակցության Հայաստանի ԳՄ տարածած հաղորդագրությունում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---