Փաշինյանը բժշկական հետազոտություն է անցել![]() 4 մայիսի 2018 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի թեկնածու, համաժողովրդական շարժման փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ամբողջական բժշկական հետազոտություն է անցել: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի հայրենակիցներ․ անսալով բազմաթիվ նամակագիրների հորդորներին եւ պահանջներին, քիչ առաջ ամբողջական բժշկական հետազոտություն անցա «Նաիրի» բժշկական կենտրոնում»,-ասվում է գրառման մեջ։ Նա հավելել է նաև, որ առողջական խնդիրներ չունի, միակ խնդիրը՝ կոկորդի բորբոքումն է, որն առաջացել է մրսածության պատճառով։ Մայիսի 1-ին ՀՀԿ-ն տապալեց վարչապետի ընտրություններն ԱԺ-ում՝ դեմ քվեարկելով ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, ինչին հետևեցին երկրով մեկ բողոքի ակցիաներն ու ճանապարհների փակումը։ Մայիսի 2-ին, այդ թվում՝ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ անցկացված հանդիպումից հետո, ՀՀԿ-ն հայտարարեց, որ կպաշտպանի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին մայիսի 8-ի կայանալիք ընտրություններում։ Փաշինյանն արդեն պաշտոնապես առաջադրվել է վարչապետի թեկնածու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է, որ խմբակցությունը կաջակցի մայիսի 8-ին ընդդիմության թեկնածուին վարչապետ ընտրվելու հարցում։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |