Հայաստանի օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 10.4%-ով 5 մայիսի 2018 - 13:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 737 861 մարդ, որը 10.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա ապրիլ ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 212 782 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.9 տոկոսով: 2018-ի ապրիլին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 200 712 մարդ՝ 9.6 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ապրիլ ամսվա ցուցանիշը: 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին, 2017-ի նույն ամիսների հետ համեմատած, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 6.8 տոկոս աճ: 2018-ի ապրիլ ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12 070 մարդ: 2017-ի նույն ամսին ուղևորահոսքը կազմել է 5283 մարդ: «Շիրակ» օդանավակայանում 2018-ի հունվար-ապրիլ ամիսներին ուղևորահոսքը կազմել է 44 025 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմելով 19 189 մարդ, հայտնում է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |