Եվրահանձնաժողով. Երեւանը էական առաջընթաց է գրանցել Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի կատարման հարցում 4 ապրիլի 2008 - 20:18 AMT PanARMENIAN.Net - «Չնայած որոշ թերություններին, որ գրանցվել էին 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, Հայաստանում առաջընթաց գրանցվեց Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի որոշ չափազանց կարեւոր կետերի մասով, մասնավորապես, դատական համակարգում, ընտրական գործընթացներում եւ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեության ոլորտում»,-ասվում է հինգշաբթի հրապարակված Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հանձնակատարի Հայաստանի կողմից 2007թ-ին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ զեկույցում: Սակայն, փաստաթղթում մտահոգություն է հայտնվում նախագահական ընտրությունների անցկացման հետ կապված գործընթացների եւ հանրապետությունում արտակարդ դրություն հայտարարելու կապակցությամբ: Մասնավորապես նշվում է, որ հետընտրական իրադարձությունները ցույց տվեցին, որ չնայած գրանցված առաջընթացին, Հայաստանը պետք է հետագայում եւս զարգացնի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը: Բացի այդ, չլուծված է մնում կոռուպցիայի խնդիրը: «Հանրապետության տնտեսությունը շարունակում է զարգանալ արագ տեմպերով, սակայն անհրաժեշտ է աջակցել գործարարության մթնոլորտի ձեւավորմանը: Անհրաժեշտ է նաեւ միավորել ջանքերը հարկային համակարգի բարելավման համար»,-ասվում է Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքականության հանձնակատարի զեկույցում` 2007թ. Հայաստանի կողմից Գործողությունների ծրագրի կատարման մասին: Այդ զեկույցում լուսաբանվում է Հայաստանի կողմից 2007թ-ին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի կատարման գործընթացը 2006թ. նոյեմբերից մինչեւ 2007թ. դեկտեմբերի 31-ը եւ չի պարունակում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի ընդհանուր տեսությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար |