Նորընտիր վարչապետ. Կառավարության կազմն էապես կփոխվի

Նորընտիր վարչապետ. Կառավարության կազմն էապես կփոխվի

PanARMENIAN.Net - Կառավարության կազմում էական փոփոխություններ կլինեն: Այս մասին ԱԺ-ում կառավարության ղեկավարի ընտրությունից հետո լրագրողներին ասաց ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք անձերի փոփոխություններ տեսնում է նոր կառավարությունում, մասնավորապես՝ պաշտպանության նախարարի. Փաշինյանն ասաց. «այո, տեսնում եմ»:

Նորընտիր վարչապետի խոսքով, նոր կառավարության ձևավորման համար բազմաթիվ թեկնածուներ կան, «որովհետև ՀՀ-ում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնք պետք է ներգրավված լինեն երկրի կառավարման գործում»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք Փաշինյանի՝ ԱԱԾ պետի թեկնածուն Ֆելիքս Ցոլակյանն է, նորընտիր վարչապետը պատասխանեց. «ոչ»:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, վարչապետը նշեց, որ անմիջապես քննարկումներ պետք է սկսեն: Դիտարկմանը, թե խոսք էր գնում աշնանն ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, Փաշինյանն ասաց՝ «կքննարկենք, հնարավոր տարբերակներից մեկն է»:

Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման, Հաղթանակի օրվա և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրվա միջոցառումներին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---