Պուտինը շնորհավորել է Փաշինյանին 8 մայիսի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Փաշինյանի գործունեությունը կնպաստի երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Հուսով եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը մեր երկու երկրների միջև, նաև գործընկերային փոխգործակցությանը՝ ԱՊՀ, ԵՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում», - ընդգծել է Պուտինը: ՌԴ վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |