Շարմազանով. ՀՀԿ-ն դառնում է ընդդիմություն և ռևանշիզմի խնդիր չի դնելու 8 մայիսի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Այնուհետև կսպասենք վարչապետի կառավարության ձևավորմանը, ծրագրի ներկայացմանն ԱԺ: Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության, աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Մենք բացառապես մեր պայքարը պատկերացնում ենք ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու։ Մենք երբեք ձևի գերի չենք եղել, մեզ համար ամենակարևորը բովանդակությունն է», - ասել է Շարմազանովը, ասել է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը, հիմքը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ «Հանրապետականի համար եղել ու կլինի ամենաէականը գաղափարախոսությունը»,- հավելել է նա։ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, հակակառավարական շարժման փաստացի առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ:Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար |