Օսիպյանը կզբաղվի Բաղրամյանում քաղաքացիներին ծեծած վարորդի հարցով

Օսիպյանը կզբաղվի Բաղրամյանում քաղաքացիներին ծեծած վարորդի հարցով

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու՝ ինչ գործողություններ են իրականացվել մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում երկու քաղաքացու ծեծի ենթարկած վարորդի նկատմամբ։

«Նշված դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ցուցարարները Երևանի քաղաքապետարանի մոտից երթ են իրականացրել դեպի Բաղրամյան պողոտա։ Երթի մասնակիցները հայտնել են, որ քաղաքացիներին ծեծի է ենթարկել 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Լենա Նազարյանը։

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն«Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է, որ անմիջապես կզբաղվի այդ հարցով։

Ավելի վաղ, մայիսի10-ին Բաղրամյան պողոտայում երկու ցուցարար է ծեծի ենթարկվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---