Նախարար. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը 1 տարով կարող է հետաձգվել

Նախարար. Դեղատոմսով դեղերի դուրս գրումը 1 տարով կարող է հետաձգվել

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվում է դեղերի դեղատոմսով դուրս գրման կարգի ներդրման՝ 1 տարով հետաձգման հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նորանաշանակ նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշել է, որ կարգի ներդրման հնարավոր հետաձգումը պայմանավորված է թերությունները շտկելու անհրաժեշտությամբ:

«Եթե կառավարությունը հավանություն տա այս նախաձեռնությանը, ապա կդիմենք բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկների և քննարկումների համար, որպեսզի հաշվի առնվեն բոլոր մտահոգությունները, և ի վերջո մենք ունենանք մի համակարգ, որը հնարավորություն կտա խուսափել դեղերի անհարկի և սխալ ընդունումից, բայց միևնույն ժամանակ խոչընդոտ չի հանդիսանա բժշկական ծառայություններից օգտվելու համար», - գրել է նախարարը՝ հավելելով, որ զարգացումների մասին լրացուցիչ կտեղեկացնի:

Բազմաթիվ դեղամիջոցներ միայն դեղատոմսով դուրս գրելու որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 1-ին։ Առանց դեղատոմս վաճառելու արգելքի տակ էին ընդգրկվում բազմաթիվ հաճախ օգտագործվող եղեր, ուստի որոշումը դեղատներում մեծ հերթերի պատճառ դառնալով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---