Օսիպյան. Եթե ցույցերը ցրեինք, բազմաթիվ տուժողներ կլինեին![]() 14 մայիսի 2018 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հնարավորություն ուներ ցույցերը ցրելու՝ անկախ դրանց բազմամարդ լինելու հանագամանքից: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման բողոքի գործողություններին: «Հնարավոր էր այդ ցույցը դադարեցնել։ Բայց մենք գնահատել ենք ցրման հետևանքները։ Հետևանքները շատ բարդ կլինեին, չէր բացառվում, որ ցույցը դադարեցնելու հետևանքով բազմաթիվ տուժողներ կլինեին: Ոստիկանության խնդիրը միայն ցույցը դադարեցնելը չէ, այստեղ նաև մեր երկրի հեղինակությունն էր դրված, մեր պետականության հարցն էր դրված»,-ասել է Օսիպյանը: Նա հավելել է նաև, որ ցույցերը, երթերը խաղաղ բնույթ էին կրում: «Քանի որ խաղաղ բնույթ էին կրում, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց: Խախտումներ եղել են, բայց այդ խախտումներն այնպիսին չէին, որ կարող էին ծանր հետևանքներ ունենալ, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց և գնահատելով իրավիճակը, այդպես էր որոշումը՝ կանգնել քաղաքացիների կողքին», - ասել է Օսիպյանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |