Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Երուսաղեմ15 մայիսի 2018 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը պաշտոնապես տեղափոխվել է Թել Ավիվից Երուսաղեմ: Դա առաջացրել է հրեաների ցնծությունը և նրանց պաղեստինցի հարևանների ցասումն ու բողոքը, իսկ միջազգային հանրությունը մտահագված է մերձավորարևելյան խաղաղ գործընթացի ճակատագրով: Հանդիսավոր արարողությունն Իսրայելի առաջին դեմքերի և ԱՄՆ մեծ պատվիրակության մասնակցությամբ ընթանում էր Գազայի հատվածում բռնության աննախադեպ աճին զուգահեռ, որտեղ զինվորականների հետ բախումներում ավելի քան 50 պաղեստինցի է մահացել՝ գրեթե նույնքան, որքան վերջին 1,5 ամսում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Դեսպանատունը տեղափոխվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ, որը ճանաչել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք՝ անտեսելով պաղեստինցիների հավակնությունները քաղաքի արևելյան հատվածի մասով և հակառտկ գնալով միջազգային կոնսենսուսին ու ամերիկյան դիվանագիտության ավանդույթներին: Մնացած աշխարհը շարունակում է քաղաքի կարգավիճակն առանցքային համարել պաղեստինա-իսրայելյան հակամարտության հանգուցալուծման համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |