«Սասնա ծռերի» աջակիցները լսեցին Փաշինյանի կոչը. Արշակունյաց պողոտան բաց է17 մայիսի 2018 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռերի» աջակիցները որոշել են լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորն ու բացել պողոտան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենց, սակայն, պետք է հստակ ճանապարհային քարտեզ ներկայացնեն «Սասնա ծռերի» և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը: «Մենք հնազանդվում ենք վարչապետի խնդրանքին` ազատում ենք փողոցը, բայց առաջարկում ենք չազատել դատարան բերող մուտքերը: Այն պետք է շարունակվի շրջափակված մնալ: «Սասնա ծռերի» տղաները մի փոքր էլ կհամբերեն, մինչև որ մենք կհանդիպենք վարչապետին, կստանանք բոլոր երաշխիքները, ընթացքը կհասականանք, թե որ ուղղությամբ է գնում, հասկանանք ճանապարհային քարտեզը», - ասել է ակցիայի մասնակիցը` հորդորելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 17-ին հանդիպել իրենց հետ: «Մենք խնդրում ենք այսօր հանդիպել և եթե կա որոշակի լուծում, այդ լուծումը մեզ առաջարկել, մենք էլ հանգիստ սրտով ամեն ինչ ավարտենք, գնանք և սպասենք ձեր լուծումներին», - ասել է ակցիայի մասնակիցը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հանձնարարել է ուսումնասիրել ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու օրինական լուծման ճանապարհներն ու մեթոդները: Մայիսի 15-ին Երևան քաղաքի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալների փաստաբանների միջնորդությունը խմբի 10 անդամների խափանման միջոցը փոխելու մասին, որին հաջորդեցին նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը: «Սասնա ծռերի» գործով մեղադրյալների կողմնակիցներն ու հարազատները փակեցին Արշակունյաց պողոտայի մի հատվածը: «Սասնա ծռերի» գործով հաջորդ նիստը կկայանա մայիսի 23-ին:Գործի շրջանակում մեղադրյալներն են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը և Սեդրակ Նազարյանը։ Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի |