Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ամուսնացել են (վիդեո)

Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլն ամուսնացել են

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում կայացել է արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։ Այն տեղի է ունեցել Վինձորի պալատի Սբ. Գեորգի մատուռում։ Ամբողջ արարողությունն ուղիղ եթերով հեռարձակել են բազամաթիվ միջազգային լրատվամիջոցներ։

Հյուրերի շարքում են Ջորջ Քլունին՝ կնոջ Ամալ Քլունիի հետ, Էլթոն Ջոնը, Դևիդ և Վիկտորիա Բեքհեմները, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և նրա կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և այլոք:

Մեգան Մարքլին դեպի խորան է ուղեկցել նրա սկեսրայրը՝ արքայազն Չալզը:

Քենսինգթոնյան պալատը հայտնել է, որ պսակադրությունից հետո արքայազն Հարին և Մեգան Մարքլը կստանան Սասսեքսի դուքս և դքսուհի տիտղոսը, որը նրանց թագուհին է շնորհել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---