Եվրահանձնաժողով. Թուրքիան պետք է արագացնի ժողովրդավարական բարեփոպումների անցկացումը

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Թուրքիա այցելության ժամանակ մտադիր է կոչ անել երկրի իշխանություններին արագացնել ժողովրդավարական բարեփոխումների անցկացումը, որոնք նախատեսված են Թուրքիայի եվրաինտեգրմամբ: Բարոզուն Անկարայում կհանդիպի նախագահի, վարչապետի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ, ինչպես նաեւ ելույթ կունենա խորհրդարանում:



Թուրքիա այցելությունից մեկ օր առաջ Բարոզուն անհանգստություն է հայտնել Թուրքիայում անցկացվող փոփոխությունների հարցով: «Բարեփոխումները կարելի է ավելի դինամիկ տեմպերով անցկացնել»,- նշել է նա: Եվրահանձնաժողովի նախագահը նաեւ քննադատաբար է հանդես եկել Թուրքիայի Սահմանադրական դատարանում ընթացող գործընթացի շուրջ Արդարության եւ զարգացաման կուսակցության արգելման մասին: Բարոզուն ընդգծել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կուսակցության արգելումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների համար:



«Դա աննորմալ է, որ խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնությունն ստացած կուսակցության դեմ նման գործ է հարուցվել: Եվրոպան իր շարքերը կարող է ընդունել միայն ժողովրդավարական Թուրքիային»,- ընդգծել է Եվրահանձնաժողովի նախագահը:



Բարոզուն նշել է, որ Անկարայում բանակցությունների կիզակետում է լինելու նաեւ իրավական բարեփոխումների հարցը, մասնավորապես ՔՕ 301-րդ հոդվածի փոփոխությունը: Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի ուղղումներ է ներկայացրել խորհրդարան այդ հոդվածի համար, որով բազմաթիվ անգամներ քրեական գործեր են հարուցվել թուրք լրագրողների եւ գրողների, այդ թվում նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկի դեմ:



Անկարայում հատուկ նշանակություն են տալիս Եվրահանձնաժողովի նաագահի այցելությանը, նշելով, որ այն կարող է դինամիկա հաղորդել ԵՄ-ի հետ ընթացող բանակցություններին: Այլ կողմից, դիվանագիտական աղբյուրները թուրքական մայրաքաղաքում նշում են, որ Բարոզուն կհաստատի Թուրքիային իր շարքերն ընդունելու ԵՄ մտադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:



Բարոզուն կդառնա Եվրահանձնաժողովի երկրորդ նախագահը, ով կայցելի Թուրքիա 1963 թվականից ի վեր, երբ ստորագրվել է Անկարայի համաձայնագիրը վերջինիս փուլային եվրաինտեգրման մասին: Մինչ Բարոզուն, 2004 թվականին Թուրքիայում եղել է Ռոմանո Պրոդին: Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսվել են 2005 թվականի հոկտեմբերին: Փորձագետների գնահատմամբ, դրանք կարող են ձգվել տասից տասնհինգ տարի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---