Չուգասզյան. «Հացադուլիս առաջին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց սկսելու պահանջն իրականացվել է»

Չուգասզյան. «Հացադուլիս առաջին՝ քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց սկսելու պահանջն իրականացվել է»

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակման պահանջով հացադուլ իրականացող «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ իր հացադուլի առաջին՝ ՀՀ-ում «քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթաց սկսելու» պահանջն իրականացել է:

«Բոլոր այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, որոնք այս տարիների ընթացքում նախկին ռեժիմի դեմ քաղաքական պայքար մղելու պատճառով այս կամ այն կերպ հայտնվել են բանտում, պետք է ազատվեն, և այդ պրոցեսն արդեն սկսվել է: Ինձ վստահեցրել են նոր իշխանությունները, որ այդ պրոցեսը շարունակություն է ունենալու», - ասել է նա՝ հավելելով, որ առաջիկա օրերին սպասում են ազատումների:

Ավելի վաղ, ՀՀ բարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը:

Չուգասզյանը հացադուլի մեջ է ապխրիլի 24-ին ձերբակալվելուց ի վեր։ ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն (այսժմ՝ 1-ին փոխվարչապետ) ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ինչից հետո նա ազատ էր արձակվել, սակայն չէր դադարեցրել հացադուլը։ Նա պահանջում է ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---