Վարչապետը հորդորել է Չուգասզյանին դադարեցնել հացադուլը24 մայիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: «ՀՀ Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Չուգասզյանի հետ՝ վերջինիս խնդրելով դադարեցնել հացադուլը»,-ասվում է գրառման մեջ: Աղաջանյանը հավելել է, որ ինքը ևս միանում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքին: Չուգասզյանը հացադուլի մեջ է ապրիլի 24-ից։ ԵԼՔ-ից պատգամավորներ Արարատ Միրզոյանն (այսժմ՝ 1-ին փոխվարչապետ) ու Լենա Նազարյանը երաշխավորություն էին ներկայացրել նրա խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ, ինչից հետո նա ազատ էր արձակվել, սակայն չէր դադարեցրել հացադուլը։ Նա պահանջում է ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |