Ամերիկյան Associated Television-ը 6 նախագիծ կնկարահանի ՀՀ-ում25 մայիսի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան խոշոր Associated Television International ընկերությունը 6 դրամատիկ հեռուստատեսային նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։ Արտադրության մեկնարկը կտրվի 2018-ի հուլիսին։ Այս մասին հայտարարություն է տարածել ընկերությունը: Նշվում է, որ նախագծերը կհեռարձակվեն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսությամբ և POPSTAR ալիքով։ Ընկերությունը պատրաստվում է հեռարձակել դրանք 2018 թվականի հոկտեմբերին: ATI-ի նախագահ Դեյվիդ Մկքենզիի խոսքով, սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու և այն համաշխարհային կինոշուկայում որպես կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության կենտրոն ներկայացնելու համար: Ըստ նրա, կարևոր է կինոյի և հեռուստատեսության մասնագետներին ցույց տալ, որ Հայաստանը բացի ստեղծագործական ներուժ ունենալուց, նաև հիանալի վայր է նկարահանումների համար։ Ընկերությունը նաև Հայաստանում վերջին նեքաղաքական իրադարձությունների մասին պատմող մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի։ Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամբողջ տարածքում։ Պատմիչների դերում հանդես կգան ամերիկացի աստղեր Դին Քեյնն ու Մոնտել Վիլյամսը, ովքեր Մկքենզիի հետ «Ժխտում» հեռուստաֆիլմի և «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրության հեղինակներն են։ «Մենք հուսով ենք, որ սա կխթանի Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացումը», - ասել է նա՝ հավելելով, որ ևս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կցուցադրվեն ամբողջ աշխարհում։ Նպատակը Հայաստանում զբոսաշրջության ոլորտին աջակցելն է։ Associated Television International (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը մոտ երեք տասնամյակ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։ ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխույթանն են առաջադրվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |