Զեեւ Էլկին. Թուրքերը, ի տարբերություն հայերի, օպերատիվ կերպով արձագանքեցին Կնեսետում Ցեղասպանության քննարկմանը

PanARMENIAN.Net - Այժմ անհնարին է կանխագուշակել Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության հարցի քննարկման արդյունքը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Կնեսետի պատգամավոր, «Իսրայել-Հայաստան» միջխորհրդարանական խմբի նախագահ Զեեւ Էլկինը: Նրա խոսքերով, այն, որ հարցը, այնուամենայնիվ, ներկայացվել է քննարման, արդեն մեծ ձեռքբերում է: «20 տարիների ընթցքում Հայոց ցեղասպանության թեման ընդհանրապես չի քննարկվել Իսրայելում: Պատգամավորները արդեն մեծ ճնշում են զգում ԱԳՆ-ի եւ թուրքական լոբբիի կողմից, որին միացել է նաեւ ադրբեջանականը: Պաշտոնական Անկարան եւս անհանգստություն է հայտնել: Պետք է ընդգծեց, որ նրանք բավական օպերատիվ կերպով արձագանքեցին իրադրությանը, ինչը, ցավոք, չեմ կարող ասել Հայաստանի եւ հայկական սփյուռքի մասին: Քննարկումը, բնականաբար, օրինագծի չի վերածվի, սակայն ես կարծում եմ, որ մենք, դրական որոշման դեպքում, կարող ենք որոշակի հռչակագիր ընդունել Հայոց ցեղասպանության հարցի շուրջ»,- ասել է Էլկինը: Նա հիշեցրել է, որ տվյալ նախաձեռնությունը ներկայացվում է ամեն տարի ապրիլի 24-ի նախաշեմին` խորհրդարանական գարնանային արձակուրդներից առաջ: «Սակայն այս անգամ ընդդիմության պահանջին աջակցեցին որ միայն ընդդիմությունը, այլեւ կուսակցություններ, որոնք հանդիսանում են կոալիցիայի անդամ: Ինչ վերաբերում է ինձ, ես առաջնորդվել եմ զուտ բարոյական զկբունքներով, քանի որ լավ տեղյակ եմ հարցի պատմությանը»,- ընդգծել է Կնեսետի պատգամավորը: Նա նաեւ հայտնել է, որ Երուսաղեմի համալսարանում Armenian Studies դասընթաց կա, որտեղ Հայաստանի պատմությունից եւ հայոց լեզվից բացի ուսումնասիրում են նաեւ Հայոց ցեղասպանության խնդիրը:



Հիշեցնենք, որ մարտի 26-ին Կնեսետը առաջին անգամ սկզբունքային որոշում է ընդունել այն մասին, որ Հայոց ցեղասպանության թեման քննարկվելու է իսրայելյան խորհրդարանի հանձնաժողովներից մեկում: Առաջարկությունը ներկայացվել է Խաիմ Աուրոնի (ՄԵՐԵՑ) կողմից: Պատգամավոր Զաեւ Էլկինը («Կադիմա») առաջարկեց տվյալ թեման քննարկել կրթության եւ մշակույթի հանձնաժողովում: Պատգամավոր Յոսեֆ Շագալը (ՆԴԻ) առաջարկեց, որպեսզի տվյալ հարցը քննարկվի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---