Կլինիկական օրդինատուրա ընդունվողներից ոմանք անվճար կսովորեն՝ մարզերում 5 տարի աշխատելու պայմանով

Կլինիկական օրդինատուրա ընդունվողներից ոմանք անվճար կսովորեն՝ մարզերում 5 տարի աշխատելու պայմանով

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մարզերում բժիշկների պակասի խնդրին:

Նա դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի 2018-ին ՀՀ ԱՆ-ին հատկացվի կլինիկական օրդինատուրայի 60 նպատակային տեղ, 2017-ի 30-ի փոխարեն։

«Այդ տեղերից 57-ի համար կնքվելու են պայմանագրեր դիմորդների հետ, որպեսզի նրանք ուսումն ավարտելուց հետո առնվազն 5 տարի աշխատեն մեր կողմից նշված մարզային բուժհիմնարկում», - նշել է Արսեն Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի խնդրի լուծման մեջ մեծ դեր ունեն նաև տեղական և տարածքային կառավարման մարմինները, որոնք պետք է առողջապահությունը դարձնեն իրենց գերակայություններից մեկը:

«ՏԻՄ-երը պետք է բժիշկներին ապահովեն նորմալ կենցաղային պայմաններով, որպեսզի նրանք մեծ հաճույքով ցանկանան աշխատել մարզերում», - գրել է Թորոսյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---